00:00:00

Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում է այն պայթեցնել. ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան

22:52, 25 նոյեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պտղնի գյուղի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչը նռնակով զինված ահաբեկում և սպառնում է, որ այն կպայթեցնի։

 

Ոստիկանները բանակցություններ էին վարում այդ քաղաքացու հետ, որպեսզի նա նռնակը չպայթեցնի։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են այդ տղամարդու ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել, սակայն ՀՀ ոստիկանապետի տեղակալներ Վ․ Վարդանյանին, Կ․ Հակոբյանին ու Կոտայքի մարզի քրեական ոստիկանության վարչության պետ Ա․ Զաքարյանին հաջողվում է պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել տղամարդուն և ոստիկանների գործողությունների շնորհիվ նա չկարողացավ գործի դնել նռնակը։

 

Արդեն տեղում քննիչները հայտնաբերել են մարտական 2 նռնակ և թմրանյութի նմանվող զանգված։  Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրից Վարդան Վարդանյանը հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր փոխանցում ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր