Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes CLS» մակնիշի «01 US 055» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ (խմած):
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ պարեկները պարզում են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է Սեբաստիա փողոցով ու «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ կանգնեցնում են վարորդին:
Պարզվում է, որ վարորդը Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Դ.-ն է, ում տեղում պարեկները մի քանի անգամ փորձում են, որ սթափություն հանձնի, սակայն վերջինս հրաժարվում է, ինչից հետո պարեկները նրան տեղափոխում են բժշկական հաստատություն, որտեղ էլ ենթարկվում է սթափության փորձաքննության, և պարզվում է, որ ՊԾ Երևան քաղաքի գնդում ստացված տեղեկությունը հավաստի է, նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում: