00:00:00

Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը

21:54, 21 նոյեմբեր 2024 Պատահարներ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է որ «BMW»-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ 55-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով տեղում մահացել էր։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը նրա ծննդյան օրն էր։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել «BMW»-ի և շոգեքարշ գնացքի բախումը, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշար բնակավայրի մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքարշ գնացքին և բռնկվել:  

Ժամանել էր Արմավիրի քրեական ոստիկանության վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  

Տեղում պարզվել էր, որ բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW» մակնիշի ավտոմեքենան, ինչից «BMW»-ում հրդեհ էր բռնկվել:  

Հրշեջները մարել էին կրակը, սակայն «BMW»-ն ամբողջությամբ վերածվել էր մոխրակույտի:

Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել էին տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մի մասն էլ հայտնաբերվել էր գնացքի գծերի վրա:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու բաժնի պետի տեղակալ Խումար Մկրտումյանը:  

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ  դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էչ քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «BMW»-ի մահացած վարորդի և ջերամքարշ գնացքավարի վարորդի ինքնությունը:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


© https://shamshyan.com/hy/article/2024/11/21/1273594

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր