Այսօր՝ նոյեմբերի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակի կամրջի տակ տղամարդու դի կա: Հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ հայտնաբերել են տղամարդու դի և տեղում պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Արտավազդ Մ.-ն է:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, սպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է: Քննիչի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փրկարարները մեծ դժվարությամբ դժվարանցանելի վայրից դին պատգարակով մոտեցրել են դիատարին: