Այսօր՝ նոյեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Արթուր Կատվալյանը իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Սվետլանա Գրիգորյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։