00:00:00

Գորիսից Երևան տեղափոխվող կալանավորը դիմել էր փախուստի

22:18, 18 նոյեմբեր 2024 Պատահարներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, մոտ 30 րոպեում հայտնաբերել ու վնասազերծել են այսօր ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Գորիս» քրեակատարողական հիմնարկից հատուկ ուղեկցող ծառայողների մոտից փախուստի դիմած՝ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված անձին։

Ըստ աղբյուրի՝ կալանավորը Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Հայկազ Թ.-ն է, ում տեղափոխում էին Երևան, սակայն հասնելով Վայոց ձորի վարչական շրջան, Վայքի տարածքից նա դեռևս անհայտ հանգամանքներում դիմել էր փախուստի։

Տեղում ոստիկաններն անցնել են ուժեղացված ծառայության և օպերացիայի արդյունքում հայտնաբերել ու վնասազերծել  են փախուստի դիմածին։ Նա տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր