00:00:00

Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը

21:38, 18 նոյեմբեր 2024 Պատահարներ

Նոյեմբերի 18-ին, ժամը 18:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 130/10 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածներ չկան։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ե․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը։ Փրկարարները հեռացրել են սյունը երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր