Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մ5 հատվածում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 47-ամյա Արթուր Մ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Սևան քրեակատարողական հիմնարկում հաշվառված, Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Ստյոպա Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և կայանված վիճակում գտնվող՝ Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Մարտուն Մ.-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է կայանված «Hyundai Elantra»-ի վրա։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։