Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 06։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն, իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։
Վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։