Այսօր՝ նոյեմբերի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։45-ի սահմաններում Նոր Գեղիի խաչմերուկում բախվել են 2 «Ford Tranist», 2 «Opel» և «Renault» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և նույն գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Նույն վաշտի պարեկներ Դավիթ Սամվելյանն ու Սասուն Հովհաննիսյանը սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։