00:00:00

Հրդեհ է բռնկվել Ախալքալաքիի երկաթուղային կայարանում

17:24, 02 նոյեմբեր 2024 Պատահարներ

Նոյեմբերի 1-ին երեկոյան ժամը 22։00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու Ախալքալաքիի հատվածի հոսանքի տրանսֆորմատորային կայանում։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ NOR-ի աղբյուրի համաձայն հրդեհը բռնկվել է տանիքի հատվածից։ Այս պահին հրդեհի վայրում աշխատում են Ախալքալաքիի և Նինոծմինդայի հրշեջ ծառայությունները։ Դեռևս հրդեհի պատճառները հայտնի չեն։

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին սկսել է կառուցվել 2007 թվականին, իսկ գործարկվել է 2017 թվականին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր