Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ավշար գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Տարոն Մ․-ի վարած «ՎԱԶ 21124-110» մակնիշի և Երևանի բնակիչ 48-ամյա Նարինե Հ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները և «Toyota»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։