Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Վանաշեն-Շիրազլու գյուղամիջյան ավտոճանապարհին բախվել են «Chery Fora», «Hyundai» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վանասվածքներով տեղափոխվել են 2-ը՝ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնության ավտոմեքենայով «Վեդու բժշկական կենտրոն», իսկ 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանն ու հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանը՝ իրենց ծառայողական ավտոմեքենաներով:
Բախման հետևանքով «չերի»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։