Hոկտեմբերի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում 62-ամյա Գառնիկ Խաչատրյանը իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով Նոր Արեշ 3-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 7-ամյա Մ. Շ-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված տղային տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: