00:00:00

Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար

10:20, 20 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Մ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանը, առաջ ընթացել, բախվել ծառին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել «Լահմաջո» գովազդային ցուցանակի մոտ։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Մարիամ Մ.-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 32-ամյա Զավեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ ուղևորինը միջին ծանրության։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր