00:00:00

ՆԳՆ ՓԾ-ն մանրամասներ է հայտնել Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի ուենացած ՃՏՊ-ից

22:29, 18 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 18։18-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Nissan» (վարորդ՝ Վ․ Հ․) մակնիշների ավտոմեքենանները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 10 մետր):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 5 տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և մեկ տուժածի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր