00:00:00

Խոշոր վթար Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին․ 6 հոգու տեղափոխել են հիվանդանոց

22:03, 18 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «BMW X5» և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։

Վթարի հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և գլխիվայր հայտնվել դաշտում, իսկ «Nissan Tiida»-ի առջևի ձաղ կողմի անվահեծանը կոտրվել է։ 

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր