00:00:00

Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին վթարների դեպքում էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով

22:22, 15 հոկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանը դիմել է Ադրբեջանին և Վրաստանին արտակարգ իրավիճակներում ընդհանուր առմամբ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու խնդրանքով։ Ինչպես տեղեկացնում է «TACC»-ը, այդ մասին Համառուսաստանյան սակագնային համաժողովի շրջանակում հայտնել է «Ինտեր ՌԱՕ»-ի խորհրդի անդամ Ալեքսանդրա Պանինան։

«Այո, մենք հարցումներ ենք ուղարկել երկու երկրի՝ Ադրբեջանին և Վրաստանին, մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության վերաբերյալ։ Մենք դիտարկում ենք ներմուծման հնարավորությունը և խնդրեցինք օգտագործել երկու հարևան էներգահամակարգերի հնարավորությունները՝ արտակարգ իրավիճակներում մեզ էլեկտրաէներգիա մատակարարելու համար», - ասել է Պանինան։

Նրա խոսքով՝ ընկերությունը Վրաստանից և Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր