00:00:00

Սյունիքում իրանական բեռնատար է կողաշրջվել. կա տուժած

20:22, 11 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում Նորավան-Տաթև ավտոճանապարհին իրանական համարանիշներով բեռնատարը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտւց և կողաշրջվել:

 

Վթարի հետևանքով վարորդը, ով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ուսի հատվածում ստացել է վնասվածք և տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել են հերթապահություն:

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր