00:00:00

Հրդեհ՝ Արտաշատի բնակելի շենքերից մեկում. հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

18:36, 11 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 18 շենքի 1-ին հարկում բնակարան է այրվում:

 

Ժամանել են Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է խոհանոցի կահույքը, վնասվել ջեռուցման կաթսան:  Հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, ապա մարել այն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր