00:00:00

Աշտարակի խճուղում բախվել են «KamAZ»-ը և «Howo»-ն․ բեռնատարներից մեկը կողաշրջվել է․ կան տուժածներ

12:52, 09 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 11:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղում՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Զ․ Տ․) և «Howo» (վարորդ` Է. Օ.) մակնիշների բեռնատարները, «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է․ վերջինից առկա է վառելիքի արտահոսք։

 

Զ․ Տ․-ն և Է․Օ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր