00:00:00

Արարատում բախվել են «BMW X5»-ն ու «Mercedes»-ը․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց

22:30, 08 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշենի վարչական տարածքում, կամրջի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով Արսեն Մ․-ն և Անդրանիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են   բժշկական կենտրոններ։

Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր