Հոկտեմբերի 2-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 7 շենքի մոտ շտապ օպերատիվ խումբ ուղարկեն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի 7 շենքի մոտակայքում Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Պ․-ն, վարելով «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, իր ուղևորների՝ Երևանի բնակիչներ 19-ամյա Ռոմիկ Հ․-ի, 18-ամյա Էրիկ Հ․-ի, 22-ամյա Ալեքսան Ս․-ի հետ, իսկ Երևանի բնակիչ 24-ամյա Հակոբ Խ․-ն, վարելով «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, իր ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Բագրատ Ա․-ի և ևս 2 հոգու հետ նշված հասցեում վերջիններս իջնելով ավտոմեքենաներից առանց որևէ պատճառ նշելու ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Արթուր Հ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և Արարատի մարզի պարեկային ծառայության պարեկների հետ համատեղ Հակոբ Պ․-ն իր կողմից վարած «Mercedes»-ով և վերջինիս ուղևորներ՝ Ալեքսան Ս․-ն, Էրիկ Հ․-ն և Ռոմիկ Հ․-ն Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Հակոբ Խ․-ին, նրա կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքնենան և մյուս 2-ի տվյալները պարզելու և վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: