Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Չանաքալե նահանգում 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասի հայտնում է ermenihaber.am-ը։
Նահանգի Այվաջըք շրջանից 52 կմ հեռավորության վրա գրանցված երկրաշարժի խորությունն ընդերքում կազմել է 24 կմ:
Համապատասխան տեղեկությունը տարածվել է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) կողմից: