Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունցել Արմավիրի մարզում։
Ժամը 03։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիրի ավտոճանապարհի Մ5 հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները առողջական վիճակը գնահատել են բավարար։