00:00:00

Կոտայքում բախվել են «Lexus»-ն ու «Opel»-ը․ կան տուժածներ

23:14, 04 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshayn.com-ը, ժամը 19։10-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են «Opel»-ի գազաբալոնից գազի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր