00:00:00

Կոտայքում բախվել են «BMW»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կան տուժածներ

23:04, 02 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի հարևանությամբ բախվել են «BMW» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել:

 

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: 

Հրշեջները կանխել են ավտոմեքենաներում կրակի տարածումը, ապա մարել այն: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր