00:00:00

Արմավիրում անասնագոմի տանիքը փլուզվել է. կենդանիներին վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից

23:14, 01 հոկտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ բնակավայրում անասնագոմի տանիքը փլուզվել է և ընկել խոշոր եղջերավոր անասունների վրա։

 

Պարզվել է, որ անասնագոմի տանիքի փլուզման հետևանքով 2 անասուն սատկել է, իսկ մի քանի խոշոր եղջերավոր անասունների գյուղացիները, փրկարարներն ու պարեկները վերամբարձ կռունկով դուրս են բերել անասնագոմից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր