00:00:00

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

14:00, 28 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք  տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի- Գետափ ավտոճանապարհին, «Նոյ լենդ» հյուրանոցային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Կորյուն Բադոյանը, ով բարեբախտաբար չի տուժել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր