00:00:00

Մարտունի-Վարդենիս ճանապարհին «Chevrolet Cruze»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը․ կա զոհ

11:25, 26 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 01:09-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ․ Հ․, ծնված 1989 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մ հեռավորության վրա. շտապօգնության աշխատակիցները դին տեղափոխել են Մարտունու ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս բերել երթևեկելի հատված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր