Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել է վերգետնյա անցման տակ գտնվող բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Տեղում պարզվել է, որ վարորդը եղել է անչափահաս, և նրա ինքնությունն ու բնակության վայրը ոստիկաններն ու պարեկները պարզում են: Վթարի փաստով ՊԾ Երև