00:00:00

Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց տեղեկությունը

15:06, 25 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարությունը հաստատել է Նյու Յորքում Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպման լուրը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

«Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը», - ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել էր, որ Նյու Յորքում նախատեսվում է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:

Նշենք, որ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր