00:00:00

Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը. Նախարար

12:00, 25 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Հայաստանը և Կիպրոսը տարիներ շարունակ արդեն ձևավորել են զարգացող հարաբերություններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում, Երևանում պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը։

«Մեր համագործակցությունըբ ներառում է ռազմական անձնակազմի փոխադարձ այցեր, ընդհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև՝ պաշտպանական գնումների ոլորտը։ Գերազանց են մեր հարաբերությունները։ Անշուշտ, կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը»,-ասաց նախարարը։

Անդրադառնալով տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Վասիլիս Պալմասը նշեց, թե Կիպրոսը սատարում է բոլոր տարաձայնությունների խաղաղ կարգավորումը։

«Կիպրոսը հանձնառու է որպես կայունության հենասյուն էլ ավելի ամրապնդել խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում»,-ասաց կիպրացի նախարարը։

Նա նշեց, թե Կիպրոսի Հանրապետությունը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անձեռնմխելիությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր