00:00:00

«Աջակցում եմ Հայաստանի և նրա հարևանների միջև տևական խաղաղությանը»․ ԱՄՆ փոխնախագահ

21:43, 24 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Ըստ ամերիկահայ ԶԼՄ-ների, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը ՀՀ անկախության տոնի առթիվ դիմել է ամերիկահայ համայնքին՝ բարեմաղթանքներ հղելով ՀՀ անկախության տոնի առթիվ։ Հարրիսը, մասնավորապես, նշել է․ 

«Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ, երբ դուք նշում եք Հայաստանի անկախության օրը։ Սա նշվում է այն օրը, երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Մենք, սակայն, երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և երթով սպանվեցին։ Դա ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը»,- ասված է ուղերձում:

ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր ամերիկյան պատմության մեջ:

«Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը՝ հիմնված ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության վրա։ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»,- նշել է նա:

Հարրիսի խոսքով՝ կշարունակի աջակցել Հայաստանին ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում:

«Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր