Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները: Դրանք հարսանիքի շարասյան մեջ էին:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: