00:00:00

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ. Բայրամով

12:43, 24 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Բաքուն Երևանին առաջարկել է խաղաղության հաստատման օրակարգ՝ հիմնված Ադրբեջանի և Հայաստանի միջև ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգանքի վրա: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում «Ապագայի գագաթնաժողովում» ունեցած ելույթում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Մենք կոչ ենք արել վերացնել մնացած խոչընդոտները և ընդգծել ենք այդ նպատակին հասնելու համար քաղաքական կամքի և պատասխանատվության կարևորությունը»,- ասել է նա՝ նշելով, թե իբր Ադրբեջանը բախվել է միջազգային իրավունքի խախտումների հետևանքների հետ, ուստի լիովին աջակցում է գագաթնաժողովի՝ միջազգային իրավունքի նորմերի խիստ պահպանման կոչին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր