00:00:00

Երևանում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, հայտնվել մայթին

11:49, 24 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 20-ամյա Միքայել Ա.-ն իր վարած «Lexus CX300» մակնիշի ավտոմեքենայով Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա կոտրել ճանապարհին տեղադրված սուրճի ապարատը, անցել կանաչ գազոնի վրայով և մասամբ հայտնվել մայթին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, քաղաքացիների օգնությամբ օգնել է  դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել  բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:  Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր