00:00:00

Պապիկյանը ֆինանսների նախարարի հետ էր զորամիավորում այցելել․ միջդիրքային ճանապարհների հարցն են քննարկել

19:35, 23 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հետևյալ բովանդակությամբ․

«Սեպտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՊՆ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են N բանակային զորամիավորում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող աշխատանքներին:

Գերատեսչությունների ղեկավարները շրջել են ենթակառույցներով, պատասխանատուների հետ քննարկել անվտանգության, թիկունքային ապահովման, կահավորման մի շարք հարցեր, այնուհետև զրուցել շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ՝ հատուկ անդրադարձ կատարելով սահմանված նորմերին և ժամկետներին:

Պահպանության տեղամասը համալրված է լինելու անհրաժեշտ գույքով, զինամթերքով՝ ստորաբաժանումների մարտական հերթապահությունը, ծառայությունը, կենցաղը, հանգիստը լիարժեք կազմակերպելու համար:

Շրջայցի ընթացքում նախարարները հետևել են նաև թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող ինժեներական աշխատանքներին:

Այնուհետև գերատեսչությունների ղեկավարները շրջել են նաև առաջիկայում շահագործման հանձնվող մեկ այլ տեղամասի ենթակառուցվածքներում, որտեղ գրեթե ավարտված են կահավորումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրումը:

Նախարարներն անդրադարձել են նաև միջդիրքային և այլ ճանապարհների բարեկարգմանը, ինչպես նաև նորերի կառուցմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր