Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացնում է.
«Ստանձնել եմ Սերոբ Գասպարյանի հետ մեկտեղ իշխանության զավթման նախապատրաստության մեջ մեղադրվող, արցախյան քառասունչորսօրյա և քառօրյա պատերազմների ակտիվ մասնակից արցախցի Արմեն Մնացականյանի շահերի պաշտպանությունը։ Հարազատների խնդրանքով ընդամենը իրազեկում եմ, որ վերջինս Ռոստովից Հայաստան էր ժամանել իր հարազատ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Միաժամանակ իրազեկում եմ, որ Արմեն Մնացականյանի հետ ապօրինի, խայտառակաբար և բռնի կերպով ձերբակալված նրա ընտանիքի անդամներն ու հարազատները նույն օրն ազատ են արձակվել։ Ինչ վերաբերում է Արմեն Մնացականյանին կալանավորելու որոշմանը, ապա այդ կապակցությամբ հանդես կգամ լրացուցիչ հայտարարությամբ»։