00:00:00

Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է․ Ավինյան

10:17, 23 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Հունվարի 1-ից ամբողջապես նոր տոմսային համակարգի անցնելն այսօրվա թվերով շատ վտանգավոր է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Իրականում Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներ միջանկյալ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում, որովհետև մեկ տոսոկ կամ մեկ տոկոսից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն բավարարում, եթե հունվարի 1-ից մենք անցնում ենք ամբողջությամբ նոր համակարգի», - նշեց նա:

Ավինյանն ընդգծեց, որ այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է՝ խնդրելով հունվարի 1-ին պատրաստ լինել։

«Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել», - եզրափակեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր