00:00:00

Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին

13:49, 22 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:10-ի սահմաններում Արարատի մարզի բնկաիչ 42-ամյա Հայկ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ոսկետափ գյուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշին, ընկնել ջրատարը և առաջ ընթանալով՝ բախվել է բետոնե կամրջին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Հայկ Հ.-ն, նրա ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 41-ամյա Մկրտիչ Մ.-ն և 43-ամյա Հարություն Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Վեդու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հակոբ Ադամյանն ու Բենիկ Աբեղյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Նահապետյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Արարատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր