00:00:00

Գազալցակայանում պայթյունից տուժած 3 քաղաքացիներից մեկը չի հոսպիտալացվել, մյուս երկուսն էլ այսօր դուրս են գրվել

13:02, 22 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Նախօրեին գազալցակայանում պայթյունից տուժած 3 քաղաքացիներից մեկը տեղում է բուժօգնություն ստացել, չի հոսպիտալացվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են այրվածքաբանության կենտրոն: Այս մասին տեղեկացնում է առողջապահության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Նա հայտնեց, որ բուժկենտրոն տեղափոխված քաղաքացիները առաջին կարգի այրվածքներ են ստացել, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո այսօր դուրս են գրվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 37/3 հասցեում գտնվող հեղուկ գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազալցակայանի շինության տեխնիկական հատվածում․ կա 3 տուժած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր