Առնվազն յոթ մարդ է տուժել Իրանի արևելյան Բոջնուրդ քաղաքում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժի հետևանքով, հայտնում է Mehr-ը։
Կիրակի վաղ առավոտյան Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքում 4,7 և 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Ներկա պահին հաղորդվում է միայն 7 մարդու թեթև վնասվածքների և որոշ տների աննշան վնասների մասին։