00:00:00

Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա առթիվ պետական պարգևներ ու կոչումներ են շնորհել

19:48, 21 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկախության օրվա առիթով պետական պարգևներ ու կոչումներ են շնորհել։

Մշակույթի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով, դերասան, դրամատուրգ Էլֆիկ Զոհրաբյանը՝ Մովսես Խորենացու մեդալով:

Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար 3 տասնյակից ավելի զինծառայողներ պարգևատրվել են մեդալներով։

Պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել նաև իրավապահ մարմինների, ուժային կառույցների մի շարք ծառայողների։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր