Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցում պայթյունի ձայն են լսել, ապա նկատել են, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վարչական շենքի դիմացի հատվածում էլեկտրաենթակայանից ծուխ և կրակ է նկատվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ահազանգում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցում են Երևանի թիվ 2-րդ և թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներ, որտեղից օպերատիվորեն ժամանած հրշեջները կարողանում են արագ կանխել կրակի տարածումը, ինչի շնորհիվ ամբողջ ենթակայանը մոխրի չի վերածվում։
Պարզվել, որ այրվել են 2 տրանսֆորմատորների բարձր լարման լարերը, ինչի հետևանքով էլ Շենգավիթ վարչական շրջանի մեծ թվով բազմաբնակարանային շենքեր, հիմնարկ ձեռնարկություններ, սննդի և առևտրի կենտրոններ, ոստիկանության Շենգավիթի բաժինը, Շենգավիթի դատախազությունը, ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժինն ու Շենգավիթի թաղապետարանը ամբողջությամբ հոսանքազրկվել են։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։