00:00:00

5 մլն 470 հազար դրամ հուշանվերների համար. ինչո՞ւ են ԱԺ-ում նախապես նվերներ գնում. «Ժողովուրդ»

09:20, 21 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այն, որ էկոնոմիկայի նախարարն արգելում է պետական միջոցներով գործընկերներին նվերներ գնել, ընդունելի եւ գովելի է, սակայն Ազգային ժողովի համար նման օրենքը «չգրված օրենք» է. գնումներ են կատարում եւ պահեստավորում։

Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Ազգային ժողովի գնումները, նկատեց՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության կազմակերպման համար հուշանվերների ձեռքբերման նպատակով ԱԺ-ն ծախսել է 5 մլն 470 հազար դրամ։ Գնման պայմանագրի համաձայն՝ գրեթե 5,5 մլն դրամ արժողությամբ ձեռք է բերվել կերամիկական ափսե, նվեր ափսե, հուշանվեր սալիկներ։

Կերամիկական ափսեներն արժեցել են 2 մլն 400 հազար դրամ, որի միավորի գինը 24 հազար դրամ է, եւ ձեռք է բերվել 100 հատ։

Նվեր փաթեթի մեկ հատն արժեցել է 17 հազար 700 դրամ, որը ներառել է մեղրամոմով մեղր, խոտաբույսերով թեյ եւ իմունոթեյ։ 100 նման սալիկի համար Ազգային ժողովը վճարել է 1 մլն 770 հազար դրամ։

Հուշանվերներ սալիկների մեկ հատն արժեցել է 13 հազար դրամ, գնվել է 100 հատ։ Սալիկները եղել են 4 տեսակի զարդանախշերով՝ Արծվագորգ 2 տեսակ, Թագի գորգ 2 տեսակ։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր