00:00:00

Հուսանք, որ նիկոլիզմի պարտությունների ֆոնին այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա ՀՀ-ի վերելքի

10:59, 21 սեպտեմբեր 2024 Բլոգ

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«1924թ.-ին հիմնադրված շախմատի միջազգային ֆեդերացիան, որն այս տարի նշում է իր 100-ամյակը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականին ճանաչել է 100-ամյակի լավագույն թիմ: ՖԻԴԵ-ի այս աննախադեպ արձանագրումը խոսում է Հայաստանի Հանրապետության շախմատային պատվի ու բարձր հեղինակության միջազգային ճանաչման մասին: Այն երկար տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանքի հավաքական գնահատականն է, որը ձևավորվել է համաշխարհային օլիմպիադաներում և միջազգային տարբեր մրցաշարերում արձանագրված մեծ ու փոքր հաղթանակներով ու շախմատային նվաճումներով: 

Ցանկացած պետության կյանքում սա մեծ պատիվ ու համազգային տոնի վերածված նշանակալի իրադարձություն կլիներ: 

Ջերմորեն շնորհավորում եմ մեր շախմատային հավաքականին, ինչպես նաև այս գործում իրենց մեծ ու փոքր ավանդն ունեցած բոլոր շախմատիստներին: Շնորհավորում եմ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ում ջանքերն ու ավանդն անուրանալի են ոչ միայն Հայաստանի անկախ պետականության կայացման ու ամրապնդման, այլ նաև հայկական շախմատի զարգացման ու առաջընթացի գործում: 

Հուսանք, որ նիկոլիզմի բերած համատարած պարտությունների, աղետալի ու կորստաբեր իրադարձությունների ծանր ֆոնի վրա, հայկական շախմատի այս ձեռքբերումը մեկնարկ կհանդիսանա ապագա Հայաստանի վերելքի ու մեր ժողովրդի նոր հաղթանակների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր