00:00:00

«Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր, չենք գնալու». Զոհվածի հայրը՝ Փաշինյանին

11:51, 21 սեպտեմբեր 2024 Հասարակություն

Զոհված զինծառայողի ծնողներից Վիգեն Ազատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես նախատեսել էին՝ արեցին, նրանք Եռաբլուրում են, որ թույլ չտան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն:

«Այսինքն՝ խանգարեցինք տվյալ ժամին իրենց այցը Եռաբլուր: Քանի՞ կոպեկ արժե վախեցած գալը, սպասում է՝ ծնողները գնան, որ գա Եռաբլուր: Մենք չենք գնալու»,-ասաց նա:

Հարցին՝ կլինե՞ն բախումներ, եթե վարչապետը գա՝ նա պատասխանեց. «Թող իրենք մտածեն, մենք սովոր ենք արդեն: 4 տարի նկար համբուրողի համար բախումն էակա՞ն է»:

Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Ազատյանը նշեց, որ տղաների տոնն է, գալիս շնորհավորում ու գնում են, ուրիշ տեղ չկա շնորհավորելու:

«Այսօր մեր երկիրը նորմալ ղեկավարի կարիք ունի, որ վերադարձնի հայի պատիվը, արժանապատվությունը և մնացածը, որ կորցրել ենք»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր