ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Սեպտեմբերի 14-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ սեպտեմբերի 13-ին նշված բժշկական կենտրոնում ծննդաբերության նպատակով նույն օրը իրենց է դիմել մի ծննդկան։ Պարզվել է, որ ծննդաբերության ընթացքում «պորտալարի արտաանկման» պատճառով երեխան մահացած է ծնվել։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ։ Ծննդկանը Վայոց Ձորի մարզի բնակիչ 32-ամյա Ծ. Վ.-ն է»,-հայտնում է shamshyan.com-ը։