00:00:00

Խոշոր ու ողբերգական վթար՝ Տաշիրում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, 1 զոh, 5 վիրավnր կան

10:55, 18 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 3-ը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարրաները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:  

Վիրավորներից մի քանիսին ավտոմեքեներից դուրս են բերել փրկարարները:  

Օպերատիվ է գործել «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:

Պարզվում է նաև խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր